Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Արցախցիները ենթարկվում են ատելության արշավի՝ պաշտոնյաների ու նրանց հարող տարբեր անձանց կողմից

Արցախցիները ենթարկվում են ատելության արշավի՝ պաշտոնյաների ու նրանց հարող տարբեր անձանց կողմից
15.07.2025 | 11:43

Իշխանությունը ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն չեն ապահովում, այլ կոպտորեն ոտնահարում են Հայաստանում Արցախից բռնի տեղանահված մեր հայրենակիցների արժանապատիվ կյանքն ու իրավունքները։

Մարդիկ էթնիկ զտումների հետևանքով զրկվել են բնիկ հայրենիքից, պապական տներից, սրբավայրերից, բնական միջավայրից ու հիմա էլ ենթարկվում են ատելության արշավի՝ պաշտոնյաների ու նրանց հարող տարբեր անձանց կողմից` իշխանական հովանավորությամբ, որը գնալով ավելի անթաքույց է դառնում:

Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով։

Մարդանց հետ խոսում են ուժի սպառնալիքով նրանց կենսական, այդ թվում՝ սոցիալական կարիքներին արձագանքելու փոխարեն։

Արցախցիների կողքին պետական մակարդակով կանգնելն անմիջական պարտավորություն է, նրանց արժանապատիվ կյանքի պայմանների ապահովումը առաջնահերթ հրատապություն է:

Պետք է ամեն ինչ անել, որ նրանք այս պահին լիարժեք ինտեգրվեն և նպաստեն Հայաստանի զորացմանը, այլ ոչ թե այնպես անեն, որ արտագաղթեն:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ